Լրահոս

04.12.2010 14:57


Ա. Մինասյան. «Աստանայի գագաթնաժողովը Ադրբեջանի Լիսաբոնն էր»

Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսում խոսելով Ադրբեջանում Աստանայի գագաթնաժողովի հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին՝ վերլուծաբան Արմեն Մինասյանը նշել է.

-Աստանայի գագաթնաժողովը Ադրբեջանի Լիսաբոնն էր։ Բայց այդ իրավիճակում գնահատական տալ Ադրբեջանի արձագանքին՝ մի քիչ սխալ կլինի, որովհետև իսկապես խեղաթյուրված պատկեր է ստեղծվել. չկան օբյեկտիվ գնահատականներ։

Իսկ քաղաքագետ, փորձագետ Տիգրան Աբրահամյանը ավելացրել է, որ եթե Ադրբեջանի լրատվամիջոցներն ընդհանուր վերլուծության ենթարկենք, կնկատենք, որ Աստանայի գագաթնաժողովի որոշ ելույթների իրական տեքստը հանրությանը չի հաղորդվում.

-ՌԴ նախագահի Աստանայի ելույթում հիմնական շեշտը դրվում է ուժի բացառման վրա։ Իսկ ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը ցանկացած ամբիոն օգտագործում է ռազմատենչ հայտարարություններ անելու համար։ Եվ բնականաբար, նրանք չեն կարող ներկայացնել ՌԴ նախագահի արած այդ ելույթը։

Այս խորագրի վերջին նյութերը