Լրահոս

22.05.2017 12:58


Լեռնապար գյուղի մոտ ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտում

Լեռնապար գյուղի մոտ ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտում

Մայիսի 21-ին, ժամը 16:03-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լեռնապար գյուղի մոտակայքում` դաշտամիջյան տարածքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենաները արգելափակվել են Ծաղկաբեր-Հարթագյուղ դաշտամիջյան հատվածում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes GL» 01 RA 101 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Հ.) և «Mitsubishi Pajero» 10 QQ 001 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ս.) մակնիշի ավտոմեքենաները (6 ուղևոր) և ուղեկցել մինչև գլխավոր ավտոճանպարհ:

Այս խորագրի վերջին նյութերը