Լրահոս

22.05.2017 11:51


Քարվաճառ-Վարդենիս միջպետական ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Քարվաճառ-Վարդենիս միջպետական ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Քարվաճառ-Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ նպատակով վաղը` մայիսի 23-ին առավոտյան ժամը 600-ից նշված ճանապարհահատվածը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԱՀ ԿԱ ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն՝ շուրջօրյա գործող հետևյալ հեռախոսահամարներով՝ 047-94-09-11, 047-94-39-11։

Գործում է նաև բջջային անվճար հեռախոսակապ՝ 1-0-1, 9-1-1, 1-1-2 համարներով:

ԼՂՀ Արտակարգ Իրավիճակների Վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը