Լրահոս

16.12.2010 10:45


Բուլղարիան արտասահմանից իր տասնյակ դեսպաններին հետ է կանչում

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը պահանջել է հետ կանչել 41 դեսպաններին, ինչպես նաև 4 բարձրաստիճան դիվանագետների, այն բանից հետո, երբ պաշտոնական հետաքննությամբ պարզվել է, որ նրանք կոմունիստների կառավարման դարաշրջանում եղել են գաղտնի գործակալներ։ Վարչապետի խոսքերով՝ միանգամայն անընդունելի է, որ նրանք շարունակել են զբաղեցնել իրենց պաշտոնները։ Այդ երկրի ԱԳ նախարար Նիոկլայ Մլադենովն էլ հայտարարել է, թե կառավարությունը Բուլղարիայի նախագահ Գեորգի Պիրվանովին խնդրելու է 45 դեսպանների և մի շարք այլ դիվանագետների հարցով, ովքեր ենթադրաբար ՊԱԿ-ի գործակալներ են եղել, մանրամասն ստուգում իրականացնել։ Նախարարի խոսքերով՝ բուլղարական օտարերկրյա 114 ներկայացուցիչությունների գրեթե կեսը մինչև հիմա ղեկավարում են խորհրդային նախկին հետախույզները։

Այս խորագրի վերջին նյութերը