Լրահոս

21.05.2017 19:42


Փորձել է ինքնասպանություն գործել` նետվելով Հաղթանակ կամրջից

Փորձել է ինքնասպանություն գործել` նետվելով Հաղթանակ կամրջից

Մայիսի 21-ին, ժամը 14:08-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է 1976 թ. ծնված Հ. Հ.-ի ինքնասպանության փորձը:

Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» հիվանդանոցային համալիր:

Այս խորագրի վերջին նյութերը