Լրահոս

21.05.2017 19:40


Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

Մայիսի 21-ին, ժամը 14:51-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղից դեպի «Կաթնով աղբյուր» հանդամաս տանող ճանապարհին շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները՝ 1983 թ. ծնված Ա. Բ.-ին Շմոյի գյոլ կոչվող տարածքից մոտեցրել են շտապ օգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը