Լրահոս

21.05.2017 10:53


Նոր կյանք գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

Նոր կյանք գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

Մայիսի 20-ին, ժամը 22:59-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Նոր կյանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-21 ավտոճանապարհի Արթիկ-Հոռոմ հատվածի 7-րդ կմ-ին «Mercedes Benz 230E» մակնիշի 35 ՕV 207 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1965 թ. ծնված Ս. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը