Լրահոս

20.05.2017 13:49


Մեծ Մասրիկ գյուղում քամին վնաս է հասցրել

Մեծ Մասրիկ գյուղում քամին վնաս է հասցրել

Մայիսի 20-ին, ժամը 10:33-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում ուժեղ քամուց պոկվել է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ս. թ. մայիսի 19-ին, ժամը 17:00-ի սահմաներում քամուց ամբողջությամբ պոկվել է գյուղի 8-րդ փողոցի 8-րդ նրբանցքի երկհարկանի տան տանիքը (169 քմ):

Տեղեկությունը փոխանցվել է Մեծ Մասրիկի գյուղապետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:

Այս խորագրի վերջին նյութերը