Լրահոս

20.05.2017 13:50


Հունաստանի դեսպանը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկներին չմասնակցել Թուրքիայում կայանալիք զորավարժություններին

Հունաստանի դեսպանը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկներին չմասնակցել Թուրքիայում կայանալիք զորավարժություններին

Հունաստանը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին չմասնակցել Էգեյան և Միջերկրական ծովերում Թուրքիայի «Deniz kurdu» անվամբ ամենամյա զորավարժություններին, որոնք մեկնարկել են մայիսի 13-ին և ավարտվելու է մայիսի 26-ին:

Ինչպես հաղորդում է «ermenihaber.am»–ը՝ «Milliyet»–ին հղումով, թուրք պաշտոնյաները ՆԱՏՕ-ի անդամ երկրների համապատասխան ներկայացուցիչներին հրավերներ էին ուղարկել՝ դիտորդի կարգավիճակում զորավարժություններին հետևելու համար: Նրանք զորավարժություններին պետք է ներկա լինեն մայիսի 22-ին:

Սակայն Թուրքիայում Հունաստանի արտակարգ և լիազոր դեպան Կիրիակոս Լուկակիսը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին նամակ է հղել, որտեղ, մասնավորապես, կոչ արել չմասնակցել զորավարժություններին՝ պատճառաբանելով այն հանգամանքով, որ ամեն տարի նշյալ զորավարժությունների ժամանակ Թուրքիայի օդային ուժերը խախտում են Հունաստանի սահմանը:

«Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների հայտարարության համաձայն Էգեյան և Միջերկրական ծովերում տեղի ունենալիք զորավարժություններն ընդգրկելու են Հունաստանի ազգային օդային տարածքը և Հռոդոսի միջազգային օդանավակայանի մի մասը: Դա միջազգային օրենքի և բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում հանդիսանում է Հունաստանի ինքնիշխանության խախտում»,- ասել է դեսպանը:

Զորավարժությանը մասնակցում են ռազմածովային ուժերին պատկանող 14 ֆրեգատ, 6 կորվետ, 9 սուզանավ, հրթիռներով բեռնված 17 մոտորանավ, 4 պարեկային նավ, 4 և 19 օդածովային պարեկային ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

Այս խորագրի վերջին նյութերը