Լրահոս

20.05.2017 15:05


Վարորդը և ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Վարորդը և ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 19-ին՝ ժամը 11.00-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և «ԲՄՎ»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 19-ին՝ ժամը 19.10-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզում՝ Մարգարա-Տաշիր ճանապարհի 83-րդ կմ-ին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 19-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Թումանյան-Ալավերդի ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ- 2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը