Լրահոս

20.05.2017 11:57


Շղթայական ՃՏՊ Ծարավ Աղբյուր փողոցում․ կան տուժածներ (լրացված)

Շղթայական ՃՏՊ Ծարավ Աղբյուր փողոցում․ կան տուժածներ (լրացված)

Մայիսի 20-ին, ժամը 08:26-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Toyota Vitz մակնիշի 34 ML 630 (վարորդ՝ 1984 թ. ծնված Զ. Կ.), Volkswagen Golf մակնիշի 34 SQ 157 (վարորդ՝ 1984 թ. ծնված Ս. Հ.) և Nissan Tiida մակնիշի 35 DC 030 (վարորդ՝ 1982 թ. ծնված Ա. Ղ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Toyota Vitz մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ 2011 թ. ծնված Ս. և 2014 թ. ծնված Շ. Ս.-երը տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև Ս. և Շ. Ս.-երը տեղափոխվել են Արաբկիր ԲԿ:

Փրկարարները Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1976 թ. ծնված Հ. Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը