Լրահոս

20.05.2017 11:51


Ժամկետային զինծառայողը գլխի շրջանում է մահացու վիրավորումը ստացել․ հարուցվել է քրգործ

Ժամկետային զինծառայողը գլխի շրջանում է  մահացու վիրավորումը ստացել․  հարուցվել է քրգործ

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի սպանության դեպքի առթիվ։

2017 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանը:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը