Աշխարհ

20.05.2017 10:25


CNN. Սպիտակ տան իրավաբանները պատրաստվում են Թրամփի հնարավոր իմպիչմենթին

CNN. Սպիտակ տան իրավաբանները պատրաստվում են Թրամփի հնարավոր իմպիչմենթին

ԱՄՆ Սպիտակ տան իրավաբանները սկսել են ուսումնասիրել իմպիչմենթի ընթացակարգի առանձնահատկությունները՝ պատրաստ լինելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իշխանությունից հեռացնելու փորձին։ Այս մասին հայտնում է CNN–ը՝ իրավիճակին ծանոթ աղբյուրին հղումով։

Նախագահի վարչակազմի ներկայացուցիչները ենթադրում են, որ իմպիչմենթը քիչ հանավական է, քանի որ Թրամփն առաջվա նման վայելում է Կոնգրեսի աջակցությունը, որտեղ հանրապետականները մեծամասնություն են կազմում։

Այդուհանդերձ, իրավաբանները խորհրդակցություններ են անցկացրել այդ հարցով և սկսել տեղեկատվություն հավաքել իմպիչմենթի մեխանիզմների մասին։

CNN–ի փոխանցմամբ՝ Սպիտակ տանը հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը