Լրահոս

20.05.2017 10:21


Արմավիրում տուն է այրվել

Արմավիրում տուն է այրվել

Մայիսի 20-ին, ժամը 06:42-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շիրազի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:08-ին, մարվել՝ 07:41-ին:

Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ և խոհանոցի կախովի առաստաղը՝ մոտ 16 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը