Լրահոս

20.05.2017 10:16


Գոգոլի փողոցի վերջնամասում «Toyota Vitz»-ը բախվել է արտաքին լուսավորության սյանը․ վարորդը տուժել է

Գոգոլի փողոցի վերջնամասում «Toyota Vitz»-ը բախվել է արտաքին լուսավորության սյանը․ վարորդը տուժել է

Մայիսի 20-ին, ժամը 00:29-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գոգոլի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 14/26 հասցեի մոտ «Toyota Vitz» մակնիշի 34 RQ 208 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորության սյանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները վարորդին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը