Լրահոս

20.05.2017 09:39


«Mersedes»-ը ընկել է Մեղրի գետը․ կան տուժածներ

«Mersedes»-ը ընկել է Մեղրի գետը․ կան տուժածներ

Մայիսի 19-ին, ժամը 22:38-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել որ Մեղրի-Ագարակ Մ-2 ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mersedes C180» մակնիշի 35 CP 166 պետհամարանիշով (վարորդ՝ 1995 թ. ծնված Ա. Թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Մեղրի գետը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1996 թ. ծնված Հ. Խ. և 1995 թ. ծնված Յ. Դ.-ը ստացել են մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ Յ. Դ.-ին տեղի ուժերով տեղափոխել են Մեղրու ԲԿ:

Փրկարարները Հ. Խ.-ին դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և տեղափոխել Մեղրու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը