Լրահոս

19.05.2017 17:26


Նախկինում երկու անգամ խուլիգանության համար դատապարտված 30-ամյա կինը ինքնասպանության փորձ է կատարել

Նախկինում երկու անգամ խուլիգանության համար դատապարտված 30-ամյա կինը ինքնասպանության փորձ է կատարել

Նախկինում երկու անգամ խուլիգանության համար դատապարտված 30-ամյա կինը ինքնասպանության փորձ է կատարել:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում երիտասարդ մի կին փորձել է ինքնասպանություն գործել: Կինը կանգնած է եղել դիտակետի հարթակի ճաղավանդակից դուրս, միևնույն ժամանակ բռնել է ճաղավանդակի մյուս կողմում կանգնած մի տղամարդու ձեռք:

Իսկ երբ այս տեսարանը նկատել են ոստիկանության աշխատակիցները և մոտեցել են նրանց, կինն անցել է ճաղավանդակի մյուս կողմը՝ ասելով, որ ընկերոջ հետ կատակել է:

Սակայն ողբերգությունը կանխելուց հետո կինը հանկարծակի գիտակցությունը կորցրել է, իսկ երբ նրան տեղափոխել են հիվանդանոց, հայտնի է դարձել, որ նա դեղահաբեր է խմել, ինչի հետևանքով նրա մոտ սուր էկզոգեն թունավորում է ախտորոշվել:

Այս խորագրի վերջին նյութերը