Լրահոս

19.05.2017 14:31


«Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի մոտ «Mercedes»-ը բախվել է գազատար խողովակին

«Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի մոտ «Mercedes»-ը բախվել է գազատար խողովակին

Մայիսի 19-ին, ժամը 10:38-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտա թիվ 22 հասցեում գտնվող «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք խողովակից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E320» մակնիշի 81 MT 008 (վարորդ՝ 1993 թ. ծված Ա. Օ.) և «BMW 46» մակնիշի (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Բ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes E320» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գազի բալոնից առաջացել է արտահոսք: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը