Լրահոս

19.05.2017 14:21


Երևանում՝ «ԱՅՖԻՔՍ» հեռախոսների վերանորոգման կենտրոնից, 38-ամյա երիտասարդը դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում՝ «ԱՅՖԻՔՍ» հեռախոսների վերանորոգման կենտրոնից, 38-ամյա երիտասարդը դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ վիրավորը Երևան քաղաքի Նորքի այգիներ փողոցի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Պառավյանն է, ով նշված վայր է տեղափոխվել «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից դանակահարվելու հետևանքով։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Պառավյանը դանակահարվել է նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում, «ԱՅՖԻՔՍ» հեռախոսների վերանորոգման կենտրոնում, որը գտնվում է Հանրապետության փողոց 58 հասցեում, վիճաբանության ժամանակ և նրան դանակահարելու կասկածանքով որոնվում է Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի 21 շենքի բնակիչ՝ 34-ամյա Գարուշ Մանուկյանը։

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը