Լրահոս

19.05.2017 20:40


Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 19-ին՝ ժամը 00.05-ին, Երևանի Վարդանանց փողոցի թիվ 15 շենքի դիմաց իրար են բախվել «Հոնդա» մակնիշի մոպեդ և «Պեժո» ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով մոպեդի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 18-ին՝ ժամը 6.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 2/5 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել մայթին հարակից բետոնե պատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 18-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «ԳԱԶ-2410»-ը, առաջ ընթանալով, բախվել է ճամփեզրին կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 18-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի սկզբնամասում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը