Լրահոս

19.05.2017 13:26


«Արամե» կարաոկե ակումբի մոտ բախվել են «BMW 3»-ն ու «Mercedes C180»-ը․ կան տուժածներ

«Արամե» կարաոկե ակումբի մոտ բախվել են «BMW 3»-ն ու «Mercedes C180»-ը․ կան տուժածներ

Մայիսի 19-ին, ժամը 11:01-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում՝ «Արամե» կարաոկե ակումբի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW 3» մակնիշի 34 OZ 651 (վարորդ՝ Հ. Մ.) և «Mercedes C180» մակնիշի 35 DL 990 (վարորդ՝ Է. Պ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Է. Պ.-ը և «BMW 3» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասավծքներով հոսպիտալացվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարացրել գազի բալոնների արտահոսքը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը