Լրահոս

19.05.2017 19:53


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում

Մայիսի 20-21-ը, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում

Մայիսի 20-21-ը, 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, 22-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մայիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 30.80C (1980 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.40C (1999 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.80

Այս խորագրի վերջին նյութերը