Լրահոս

19.05.2017 12:31


Իսակովի պողոտայում բախվել են Mercedes-ն ու BMW-ն. վերջինը տապալել է գովազդային վահանակը և բախվել հաստաբուն ծառերին

Իսակովի պողոտայում բախվել են Mercedes-ն ու BMW-ն. վերջինը տապալել է գովազդային վահանակը և բախվել հաստաբուն ծառերին

Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են 24-ամյա Աշոտ Օհանյանի վարած Mercedes մակնիշի 81 MT 008 համարանիշի և 27-ամյա Գևորգ Բոյմշակյանի վարած BMW մակնիշի 34 TN 552 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։

Բախումից հետո Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել գովազդային հսկայական վահանակը, այնուհետև շպրտել մայթեզրին տեղադրված «Սանիթեք» ընկերության աղբի ամանը և հայտնվել հողածածկ գոտում՝ բախվելով ծառերի։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը