Լրահոս

19.05.2017 10:46


Սուր լեյկոզով տառապող 26-ամյա աղջկան բուժման գումար կամ դեղորայք է հարկավոր (տեսանյութ)

Սուր լեյկոզով տառապող 26-ամյա աղջկան բուժման գումար կամ դեղորայք է հարկավոր (տեսանյութ)

Արուսյակ Հայրապետյանը 26 տարեկան է: 2007 թվականին աղջկա մոտ ախտորոշվել է լեյկոզ, Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցում բուժվելուց հետո, կարծես ամբողջովին առողջացել է: Ամուսնացել է, ունի մեկ տարեկան դուստր:

Հիվանդությունը գլուխ է բարձրացրել և այժմ կրկին պառկած է արյունաբանական հիվանդանոցում, արդեն սուր լեյկոզ ախտորոշմամբ: Ընտանիքը սոցիալապես ծանր պայմաններում է ապրում և չի կարողանում հոգալ բուժական այն ծախսերը, որոնք հիվանդանոցը չի տրամադրում: Արուսյակը դիմում է մեր բոլորի աջակցությանը, որպեսզի կարողանա բուժումը շարունակել, նրան անհրաժեշտ է մոտ 10000 դոլար՝ դեղերն ապահովելու համար:

Եթե կլինեն մարդիկ, որ կկարողանան օգնել Արուսյակին, կարող են զանգահարել նրան այս հեռախոսահամարով՝ +37477 776 979:

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Արուսյակ Հայրապետյանի անունով բացվել են հաշվեհամարներ.

16040078670500 ՀՀ դրամ

16040078670501 ԱՄՆ դոլար

16040078670502 ԵՎՐՈ

16040078670503 ՌԴ ռուբլի

SWIFT:ARMJAM22

Ձեզ ենք ներկայացնում նաև այն դեղերի ցանկը, որն աղջիկը պետք է ստանա երկուշաբթի, 22.05.2017թ.:

1.ՆԵՅՊՈԳԵՆ 48մլն. ED 15 ներարկիչ

2. ՎԻՆԿՐԻՍՏԻՆ 2մգ 4 ֆլակոն

3. 6-ԹԻՈԳՈՒԱՆԻՆ 40մգ 30 հաբ

4. ՄԵԹՈՏՐԵՔՍԱՏ 500մգ 12 ֆլ.

5. ԼԵՅԿՈՎՈՐԻՆ 50մգ 12 ֆլ

6. ՄԵՍՆԱ 400մգ 6 ամպուլա

7. ՕՆԿԱՍՊԱՐ ( peg - ԱՍՊԱՐԱԳԻՆՈԶԱ) 375 ED

8. ԳՐԱՆԻ-ԴԵՆԿ 3 մլ 30 ֆլ.

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» սոցիալական ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը