Լրահոս

19.05.2017 08:17


Շիրակում վարորդը УАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել կայանված BMW -ին. կա վիրավոր

Շիրակում վարորդը УАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել կայանված BMW -ին. կա վիրավոր

Մայիսի 18-ին վրաերթ-վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նահապետավան գյուղի բնակիչ Գևորգ Գրիգորյանը իր վարած УАЗ մակնիշի 34 ZL 195 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Արթիկ քաղաքի Տուֆագործների փողոցի 18/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Արթիկի բնակիչ, հետիոտն Սաթիկ Վարդանյանին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթից հետո Գ. Գրիգորյանը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Արթիկի բնակիչ Ազատ Մինասյանին պատկանող BMW մակնիշի 18 ԼՕ 066 համարանիշի ավտոմեքենային: Վրաերթի հետևանքով Ս. Վարդանյանը մարմնական վնասվածնքերով տեղափոխվել է Արթիկ բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը