Տնտեսական

18.01.2010 15:44


Հրանտ Բագրատյան. «Խելքի՜ն նայեցեք»

Հրանտ Բագրատյան. «Խելքի՜ն նայեցեք»

-Այս կառավարության օրոք 3 տարվա մեջ Հայաստանի ու Ադրբեջանի որակական ցուցանիշները 2 անգամ մեծացան, մենք Ադրբեջանից երկու անգամ հետ գնացինք։ Էլի հետ էինք, բայց քիչ էինք հետ,- ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Տնտեսագետն այն տեսակետն է հայտնել, որ Հայաստանը կարիք ունի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական լուրջ բուժօգնության, ու հավելել է, որ ՀՀ-ում տնտեսական ճգնաժամը գնալով կխորանա։

-Մեր վտանգավոր պարտքերը կոմերցիոն պարտքերն են։ Ես լինեի կառավարության տեղը, կոմերցիոն պարտքը Հայաստանի բանկերից կվերցնեի։ Ինչո՞ւ պետք է արտաքին պարտք վերցնեի։ Արժույթի միջազգային հիմնադրամն ու համաշխարհային բանկը փոքր պարտքեր են, կարող է՝ 1 մլրդ պարտք վերցնես, բայց դրանց սպասարկումը 10 անգամ ավելի էժան լինի, քան այն կոմերցիոն վարկերը, որ վերցնում է պետությունը։

Անդրադառնալով ռուսական վարկին՝ նախկին վարչապետն ասել է, թե այդ 500 մլն դոլար վարկից կառավարությունը 40 մլն հատկացրել է «Հայռուսգազարդ» ընկերությանը.

-Ռուսական պետությունից վարկ են վերցնում, տալիս ռուսական պետությանը։ Խելքի՜ն նայեցեք,-շարունակել է Հրանտ Բագրատյանը։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը