Լրահոս

18.05.2017 19:35


Թիվ 46 երթուղու ավտուբուսում դրամապանակ էին գողացել

Թիվ 46 երթուղու ավտուբուսում դրամապանակ էին գողացել

1954 թ. ծնված Նելլի Ե.-ից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 46 երթուղու ավտուբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիրը, 35.000 դրամ, բանկային և զեղչի քարտեր:
Ոստիկանության ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Տ. Մեծի պողոտայից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին, 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին և 1991 թ. ծնված Վանիկ Հ.-ին:
Պարզվել է, որ Լևոն Ա.-ն է գողացել Նելլի Ե.-ի դրամապանակը:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը