Հարցազրույց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ
-Մոտենում ենք տարեվերջին։ Ինչպե՞ս կամփոփեք Հայաստանի քաղաքական տարին։
-Քաղաքական տարին երկու մասից էր բաղկացած՝ մինչև սեպտեմբեր և սեպտեմբերից հետո։ Մինչև սեպտեմբերը՝ շարունակությունն էր նախկին տարիների, իսկ սեպտեմբերից, իմ կարծիքով, համաշխարհային գործընթացներ նաև սկսեցին, ինչը տարբեր ձևերով արտահյտվեց, տարբեր տեսքով և որի արդյունքները երևաց։ Կարծում եմ, որ սեպտեմբերից հետո Հայաստանում սկսվել է մի գործընթաց, որը կամ կբերի փոփոխությունների, բարեփոխումների (ես հավատացած եմ, որ դրան կբերի), կամ, ցավոք սրտի, Հայաստանն էլ ավելի կխրվի ճահճի մեջ։
-Իսկ ինչպե՞ս եք գնահտում Արամ Մանուկյանի այն ասածը, թե հերթական նախագահական ընտրությունների մասին մոռացեք, որ լինելու են արտահերթ ընտրություններ։
-Ես զուտ քաղաքական տեսակետից կարող եմ պատասխանել, որովհետ անպայման արտահերթ նախագահական ընտրությունները բոլորի ցնակությունն է, բայց կլինի՞, թե՞ ոչ՝ դժվար է ասել։ Ես կարող եմ ասել, որ բոլոր օբյեկտիվ պայմանները, որպեսզի լինեն արտահերթ ընտրություններ՝ կան։ Դրան պետք է գումարվեն սուբյեկտիվ պայմանները։ Սուբյեկտիվ պայմանները կամաց-կամաց սկսում են ի հայտ գալ։
-Մինչև նախագահականը՝ դեռ սպավում են խորհրդարանական ընտրություններ։ Ի՞նչ վերադասվորումներ եք կանխատեսում։ Արդյոք հիմնական խաղացողների մեջ փոփոխություններ կլինե՞ն, նոր խաղացողներ ի հայտ կգա՞ն, թե՞ ոչ։ Ինչպիսի՞ վերադասվորումներ կլինեն։
-Դժվարանում եմ ասել, որվհետև դեռ շուտ է և անիմաստ խոսակցություն կլինի։ Դրան պետք է անդրադառնալ փետրվարից հետո։ Մինչև փետրվար գործընթացներ կլինեն, և ես կարծում եմ, այդ ժամանակ նոր կսկսվի գործընթացները։
-Ի՞նչ գործընթացներ։
-Քաղաքական տեղաշարժեր, որոնք իրենց մեջ անպայմանորեն կներառեն կադրային տեղաշարժեր։ Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ ասում է տարին փակենք, տեսնենք, թե ո՞վ է ողջ, ո՞վ մահացած, նոր դրանից հետո կերևա, թե ով ում հետ կարող է ընկերանալ, կամ չի կարող ընկերանալ։
Արամ Կարապետյան.

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը