Լրահոս

17.05.2017 17:42


Պարզվել է՝ քաղաքացին վնասվածքը վայր ընկնելու հետևանքով չի ստացել

Պարզվել է՝ քաղաքացին վնասվածքը վայր ընկնելու հետևանքով չի ստացել

Մայիսի 14-ին՝ ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ և մակերեսային առաջնային սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 47-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց տան աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ քաղաքացին վնասվածքը ստացել է ոչ թե վայր ընկնելու, այլ նույն օրը՝ ժամը 20.00-ի սահմաններում, Փարպի-Աշտարակ ճանապարհի 0.5 կմ-ի հատվածում իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս գալու և քարին հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը