Լրահոս

17.05.2017 17:10


Հաղպատի խաչմերուկում փլուզման հետևանքները վերացվել են

Հաղպատի խաչմերուկում փլուզման հետևանքները վերացվել են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում մայիսի 17-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ՝ Վանաձոր- Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (Հաղպատի խաչմերուկ) հատվածում փլուզման հետևանքներն ամբողջությամբ վերացվել են։

Ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից և երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը