Աշխարհ

17.05.2017 15:46


«WikiLeaks»-ի իրազեկիչ Չելսի Մեննինգն ազատ է արձակվել

«WikiLeaks»-ի իրազեկիչ Չելսի Մեննինգն ազատ է արձակվել

«WikiLeaks»-ի իրազեկիչ Չելսի Մեննինգը (Բրեդլի Մեննինգ), որն ազատազրկման էր դատապարտվել գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար, ժամկետից շուտ ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է BBC-ն:

Մեննինգն իր պատիժը կրում էր ԱՄՆ Կանզասի ռազմական բանտերից մեկում և այնտեղից պետք է դուրս գար միայն 2045–ին։ Սակայն ս. թ. հունվարին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման մեղմել էր դատավճիռը։

Ամերիկացի զինվորական Բրեդլի Մեննինգին ձերբակալել էին 2010–ին՝ «WikiLeaks»–ին ավելի քան 700 հազ ռազմական ու դիվանագիտական բնույթի փաստաթուղթ փոխանցելու համար։ Բանտում էլ նա հայտարարեց, որ փոխում է սեռն ու անունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը