Լրահոս

16.05.2017 22:40


Որդու կողմից դանակահարված մոր վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել

Որդու կողմից դանակահարված մոր վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, մայիսի 14-ին որդու կողմից դանակահարված մոր վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել:

21-ամյա Վլադիմիր Կանջարյանը տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարել է մորը, ապա նաև միջամտած հորը:

Դանակի հարվածների հետևանքով մայրը ծանր մարմնական վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում և վիրահատության ենթարկվել։ Նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում և բժիշկներին հաջողվել է նրա վիճակը կայունացնել:

Ինչ վերաբերում է Վլադիմիրի հորը, ապա տղամարդը վնասվածքներ էր ստացել այտի, պարանոցի, մեջքի հատվածում, սակայն այդ վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն եղել:
21-ամյա Վլադիմիր Կանջարյանը ով բանակից վերադառնալուց հետո առանձնապես ոչնչով չի զբաղվել, ըստ կայքի տեղեկությունների, որոշակի խնդիրներ է ունեցել, որոնք մասնավորապես կապված են եղել գումարային հարցերի հետ:

Թերևս այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ վերջին շրջանում երիտասարդը խոշոր չափերի հասնող գումարներ է ծնողներից ուզել ու անգամ առանց ծնողների իմացության տարբեր թանկարժեք առարկաներ վերցրել տանից։

Իսկ թե կոնկրետ ի՞նչն է պատճառը հանդիսացել, որ երիտասարդը ծնողներին դանակահարել է, ապա ցած է նետվել 6-րդ հարկից՝ կպարզվի քննությամբ: 21-ամյա տղան եւս կոտրվածքներով գտնվում է բժշկական կենտրոնում։

ՔԿ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն։ ՀՀ ՔԿ-ից հայտնեցին, որ միջադեպի պատճառների մասին նախնական տվյալներն ստուգվում են եւ քննության շահերից ելնելով հրապարակման ենթակա չեն։

Այս խորագրի վերջին նյութերը