Լրահոս

15.12.2010 16:05


ԱԳՆ-ը դիվանագիտական դպրոցը հայտարարում է մրցույթ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը հայտարարում է 2011թ. «Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն» դասընթացի մասնակցության մրցույթ:

Դասընթացը նախատեսված է բարձրագույն կրթական հաստատությունների շրջանավարտների համար:                                                                                                                     Դասավանդման լեզուներն են' հայերենը, անգլերենը եւ ռուսերենը: Նշված լեզուների լավ իմացությունը պարտադիր է: Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական եւ գործնական առարկաներից:

Ընդունելությանը կարող են մասնկակցել բարձրագույն կրթություն ունեցող մինչեւ 30 տարեկան ՀՀ քաղաքացիները, ովքեր ստացել են ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 3-ի N121 որոշմամբ հաստատված □Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ բարձրագույն կրթական մասնագիտությունների ցանկով□* սահմանված որակավորում: Դասընթացը կմեկնարկի 2011թ. փետրվարի 15-ին եւ կավարտվի 2011թ. դեկտեմբերին: Ուսումն անվճար է:

Ներկայացվելիք փաստաթղթերի ցանկ.

  1. Դիմում (դիմումի ձեւն անհրաժեշտ է ստանալ ԱԳՆ-ից կամ բեռնել կայքից)
  2. Ինքնակենսագրություն շարադրված ազատ ձեւով (մինչեւ 1 էջ )
  3. Դասընթացներին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր (մինչեւ 1 էջ )
  4. 3 լուսանկար (3x4սմ)
  5. Անձնագրի պատճենը
  6. Սոցիալական քարտի պատճենը
  7. Առողջական վիճակի մասին սահմանված ձեւի տեղեկանք
  8. Բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի պատճենը
  9. Դիմումում ներկայացված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր

Ունկնդիրների նախնական ընտրությունը կատարվելու է նշված փաստաթղթերի հիման վրա: Փաստաթղթային ընտրությունն անցած դիմորդները կհրավիրվեն գրավոր քննության (միջազգային հարաբերությունների / արտաքին քաղաքական թեմայով շարադրություն), որը տեղի կունենա 2011թ. հունվարի 26-ին: Գրավոր քննությունը հաջողությամբ անցած դիմորդները 2011թ. փետրվարի 3-ին կհրավիրվեն բանավոր հարցազրույցի' որը կարող է անցկացվել վերոնշյալ երեք լեզուներով: Լավագույն 25 դիմորդները հնարավորություն կստանան մասնակցել դասընթացին:

Ուսումնական ծրագրի ընթացքում յուրաքանչյուր առարկայով կամ թեմայով դասախոսությունների շարքի ավարտից հետո ունկնդիրները կհանձնեն քննություններ, որոնց արդյունքները, ավարտական քննության եւ պրակտիկայի գնահատականների հետ, մաս կկազմեն  հանրագումարային գնահատականի: Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական: Լավագույնները ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան կարող են աշխատանքի ընդունվել ԱԳՆ համակարգում:

Դասընթացն անցկացվելու է ՀՀ ԱԳՆ վարչական շենքում' Դիվանագիտական դպրոցում: Աշխատող ունկնդիրները պետք է հաշվի առնեն, որ դասերը անցկացվելու են շաբաթական մինչեւ 5 օր, մինչեւ հնգական ակադեմիական ժամ տեւողությամբ:

Փաստաթղթերի ընդունումը կատարվելու է ս.թ.հունվարի 11-ից մինչեւ 21-ը ՀՀ դիվանագիտական դպրոցում'  Հանրապետության հրապարակ, Կառավարության 2 շենք, Երեւան 0010 հասցեով, յուրաքանչյուր աշխատանքային օր' ժ.10.00-13.00:

Այս խորագրի վերջին նյութերը