Լրահոս

15.05.2017 19:04


ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ

ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը մայիսի 16-ին Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի մարտական պատրաստության և դաշտային ուսուցման համակարգող կոմիտեի անդրանիկ նիստին:

Աշխատանքային խումբը կմասնակցի նաև մայիսի 17-ին կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների նախապատրաստման պլանավորման համաժողովին և մայիսի 18-ից 20-ը` Մոսկվայում և Տյումենում անցկացվելիք միջոցառումների վայրերի տեղազննությանը:

ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը