Լրահոս

15.12.2010 15:43


Ստյոպա Սաֆարյան.«Հայաստանում ֆորմալ համարվող քաղաքական օրակարգը՝ իշխանությունների պարտադրածն է»

Ստյոպա Սաֆարյան.«Հայաստանում ֆորմալ համարվող քաղաքական օրակարգը՝ իշխանությունների պարտադրածն է»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Մամուլի ազգային ակումբի (ՄԱԱ) և ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կազմակերպած «Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահարթությունները. ձևավորման սկզբունքները և հարցադրումների առաջադրման ընթացակարգը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է, թե, ցավոք, Հայաստանում գոյություն չունի  քաղաքական մեկ միասնական օրակարգ, որտեղ արտացոլված կլինեն հասարակության, քաղաքական ուժերի կողմից կիսվող բոլոր խնդիրները։

-Սրա արդյունքում, յուրաքանչյուր քաղաքական ուժ, հասարակական կազմակերպություն՝ հատվածական կարգով ունի իր օրակարգը։ Այն, ինչը ֆորմալ համարվում  է Հայաստանի քաղաքական օրակարգ՝  իշխանությունների պարտադրած օրակարգն է, որտեղ ուղղակի դրված են այն խնդիրները, որոնք կարևորում է իշխանությունը,-ասել  է նա։

Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ «Ժառանգությունը» առաջարկել էր կլոր սեղանի ձևաչափով քաղաքական ուժերի միջև երկխոսություն սկսել՝ Հայաստանի քաղաքական օրակարգը ձևավորելու համար, որը Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի կողմից կընկալվեր որպես առաջնահերթություն, սակայն այդ առաջարկը չի ընդունվել և այսօր էլ չունենք միասնական քաղաքական օրակարգ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը