Լրահոս

15.05.2017 17:40


Ինքնասպանության փորձ․ միջին տարիքի կինը փորձել է նետվել Կիևյան կամրջից (լրացված)

Ինքնասպանության փորձ․ միջին տարիքի կինը փորձել է նետվել Կիևյան կամրջից (լրացված)

Մայիսի 15-ին, ժամը 15:11-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (միջին տարիքի կին) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1975 թ. ծնված Մ. Խ.-նն անցել է Կիևյան կամրջի արգելապատնեշը և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացու հետ անցկացրել է հոգեբանական զրույց, ինչի արդյունքում հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը:

Փրկարարները քաղաքացուն տեղափոխել են անվտանգ տարածք և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը