Լրահոս

15.05.2017 20:52


Ավտոմեքենան ընկել է փոսը (լրացված)

Ավտոմեքենան ընկել է փոսը (լրացված)

Մայիսի 15-ին, ժամը 13:52-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի սկզբնամասում՝ դիտահորի հատվածում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում, ինչից «КАМАЗ» մակնիշի ավտոմեքենան կողային մասով հայտնվել է փլուզված հատվածում, տուժածներ չկան. առկա է կողաշրջվելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել ճանապարհի փլուզում (մոտ 6մ), ինչի հետևանքով «МАЗ» մակնիշի 34QR624 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա.) կողային անիվներով հայտնվել է փլուզված հատվածում. առկա է կողաշրջվելու վտանգ:

Ավտոմեքենայի դիրքը ուղղվել է վերամբարձ կռունկի միջոցով:

Այս խորագրի վերջին նյութերը