Լրահոս

15.05.2017 14:48


25 տարեկան երիտասարդն ավազակային հարձակում է կատարել Արաբկիրում

25 տարեկան երիտասարդն ավազակային հարձակում է կատարել Արաբկիրում

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ Արաբկիր վարչական շրջանում ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Ավազակային հարձակման է ենթարկվել 44-ամյա մի կին: Երիտասարդը կնոջը սպառնացել է սուր կտրող գործիքով՝ պահանջելով գումար, պարանոցին եղած ոսկյա շղթան, այդ ամենից հետո վերցրել է կնոջ բջջային հեռախոսը և համակարգիչը, ապա՝ դիմել փախուստի:

Ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը պարզվել է. նա 25 տարեկան երիտասարդ է:

Այս խորագրի վերջին նյութերը