Լրահոս

15.05.2017 18:15


Մայիսի 12-15-ն արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպք

Մայիսի 12-15-ն արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 12-ից 15-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի և ավազակային հարձակման 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 22-ը:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 11 դեպք:
Բացահայտվել է գողության 28, խարդախության 15, հարկերից խուսափելու 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 8 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը