Լրահոս

04.12.2010 14:56


«Տարածքներ Արցախի կարգավիճակի դիմաց» մոդելը հաղթանա՞կ է

Այսօր «Հայելի» ակումբում վերլուծաբան Արմեն Մինասյանը խոսել է Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի և դրա հանդեպ մեր հարևան պետության՝ Ադրբեջանի ունեցած վերաբերմունքի մասին։ Նա նշել է, թե մենք որևէ պատկերացում չունենք Ադրբեջանի հասարակության վերաբերմունքի մասին Աստանայի գագաթնաժողովի հանդեպ,  քանի որ նման տեղեկություններ ստանալու կամ ճշտելու համար հաղորդակցական որևէ ուղի չկա։

-Ինչ վերաբերում է քաղաքական էլիտայի արձագանքներին, դրանք արտահայտվում են հիմնականում պաշտոնական քարոզչամիջոց հանդիսացող ԶԼՄ-ների միջոցով տարածվող հայտարարություններում։ Դրանք առատ են այս օրերին. տարբեր պաշտոնյաներ հանդես են գալիս տարբեր արտահայտություններով, որոնք, որպես կանոն, հիասթափական են Աստանայի հետ կապված,-ասել է բանախոսը։

Նա ավելացրել է նաև, որ Աստանայում զարգացումները գնացել են ոչ Ադրբեջանի ցանկացած հունով, և հարևան երկրում գագաթնաժողովն այդ առումով ընկալում են որպես իրենց դիվանագիտության պարտություն.

-Մի բան հաստատ է. լրատվամիջոցների ունեցած ազատությունը թույլ է տալիս, որ վերլուծական շրջանակներում արձանագրեն՝ Ադրբեջանը պարտություն է կրել։

Սրա պատճառը, ըստ վերլուծաբանի, այն է, որ Աստանայում փաստաթղթով ամրագրվեց այն, որ փոխզիջումները պետք է ենթադրեն «տարածքներ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց», այսինքն փաթեթային, այլ ոչ թե Ադրբեջանի առաջարկած մոդելով՝ «խաղախություն տարածքների դիմաց»։

Այս խորագրի վերջին նյութերը