Լրահոս

15.12.2010 15:16


Իլինգի քաղաքապետարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Դեկտեմբերի 14-ին՝ տեղական ժամով՝ 22:15-ին, ձայների մեծամասնութեամբ Իլինգի քաղաքապետարանը, որը համարվում է  Լոնդոնի հայաշատ թաղամասերից մեկը, ճանչեց Հայոց ցեղասպանությունը։

Բանաձևը քվեարկության էին ներկայացրել քաղաքապետարանի ավագանու կազմում մեծամասնություն կազմող Աշխատավորական կուսակցության անդամները։

Այս բանաձևի ընդունմամբ, հնարավոր դարձավ նաև հանրությանը ներկայացնել Եղեռնին նվիրված, Հայաստանից բերված և Իլինգ թաղամասի հրապարակներից մեկում տնկած Ծիրանի Հուշածառի տակ զետեղվելիք գրության բնագիրը:

Նշենք, որ 2009թ. ապրիլին Քաղաքապետարանի թրքամետ պաշտոնյաների կողմից արգելվեր էր գրության տեղադրումը։  Բնագիրում հստակ նշված է «Ցեղասպանություն»բառը։

Այս խորագրի վերջին նյութերը