Լրահոս

15.05.2017 21:38


55-ամյա կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացավ ոստիկանություն

55-ամյա կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացավ ոստիկանություն

Մայիսի 14-ին՝ ժամը 3.15-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Հունդայի» մակնիշի տաքսի ավտոմեքենայի 38-ամյա վարորդը, որը ժամը 10.30-ին ներկայացել է Ճանապարհային ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը