Լրահոս

15.05.2017 10:55


Ղ. Աղայանի անվան թիվ 63 հիմնական դպրոցի մոտ տեղի է ունեցել շղթայական ՃՏՊ․ կա տուժած

Ղ. Աղայանի անվան թիվ 63 հիմնական դպրոցի մոտ տեղի է ունեցել շղթայական ՃՏՊ․ կա տուժած

Մայիսի 14-ին, ժամը 21:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 9 հասցեում գտնվող Ղ. Աղայանի անվան թիվ 63 հիմնական դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Toyota Yaris մակնիշի 18 ՕՏ 623 (վարորդ՝ 1979 թ. ծնված Հ. Մ.), Mitsubishi Pajero մակնիշի 70 DV 008 (վարորդ` 1989 թ. ծնված Է. Կ.) և Mercedes CLK 430 մակնիշի 26 OO 039 (վարորդ` 1982 թ. ծնված Հ. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mitsubishi Pajero և Mercedes CLK 430 մակնիշի ավտոմեքենաների գազի բալոնների փականները, բացել Toyota Yaris մակնիշի ավտոմեքենայի դուռը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Toyota Yaris մակնիշի ավտոմեքենայից ինքնուրույն դուրս եկած ուղևոր՝ 1992 թ. ծնված Հ. Հ.-ը և վարորդը հոսպիտալացվել են Արմենիա ՀԲԿ, որտեղ Հ. Հ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ վարորդի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը