Լրահոս

15.05.2017 09:46


Գավառ-Սևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կան տուժածներ

Գավառ-Սևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կան տուժածներ

Մայիսի 15-ին, ժամը 00:27-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի 6-րդ կմ-ին «ВАЗ 2103» մակնիշի 01 TT 362 պետհամարանիշով (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ՝ 2003 թ. ծնված Վ. Ա.-ը և 1964 թ. ծնված Ջ. Ս.-ը հոսպիտալացվել են Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն:

Այս խորագրի վերջին նյութերը