Լրահոս

14.05.2017 21:15


Կրտսեր սերժանտը կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել

Կրտսեր սերժանտը կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել

14.05.2017 թվականին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Ա.Արշակյանի մահվան հանգամանքները:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը