Լրահոս

14.05.2017 19:08


«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մոտ ավտոմեքենան բախվել է սյանը․ կա տուժած

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մոտ ավտոմեքենան բախվել է սյանը․ կա տուժած

Մայիսի 14-ին, ժամը 14:36-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 43 հասցեում «Mitsubishi Grandis» մակնիշի 35 AP 329 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ա.) բախվել է արտաքին լուսավորության սյանը: Ա.Ա-ը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը