Լրահոս

15.12.2010 14:58


Սեյրան Օհանյանն այցելել է հակաօդային պաշտպանության զորամաս

Սեյրան Օհանյանն այցելել է հակաօդային պաշտպանության զորամաս

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հակաօդային պաշտպանության զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին:

Կարևորելով հակաօդային պաշտպանության զորքերի դերը խաղաղության պահպանման գործում' Սեյրան Օհանյանը նշել է, որ Արցախյան փառավոր պատերազմում ՀՕՊ զորքերի ստեղծած ավանդույթների պահպանմամբ, ինչպես նաև գերազանց ծառայությամբ է հնարավոր անառիկ պահել մեր հայրենիքի խաղաղ երկինքը:

Մասնակցելով զորամասի սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման արարողությանը' ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը գտնվում է հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և մշտապես ամեն ինչ արվելու է, որպեսզի զինծառայողները զերծ լինեն կենցաղային խնդիրներից և հստակորեն կատարեն իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ:  

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը