Լրահոս

13.05.2017 18:27


Հրդեհ է բռնկվել Ջրահովիտ գյուղի «Հայ Փոստ» ՓԲԸ-ի երկրորդ հարկում

Հրդեհ է բռնկվել Ջրահովիտ գյուղի «Հայ Փոստ» ՓԲԸ-ի երկրորդ հարկում

Մայիսի 13-ին, ժամը 10:33-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող «Հայ Փոստ» ՓԲԸ-ի երկրորդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:01-ին, մարվել՝ 11:42-ին:

Այրվել է Ջրահովիտ գյուղի 6-րդ փողոցի հին գյուղապետարանի շենքի 1-ին հարկում կուտակած մոտ 10 քմ ծառի ճուղեր և 2-րդ հարկի փայտյա հատակը՝ մասնակի (մոտ 30 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը