Լրահոս

13.05.2017 14:55


Ինքնասպանության փորձ կատարած դատապարտյալը տարածել էր իր ծանոթ կնոջ մերկ լուսանկարները՝ հասցնելով ինքնասպանության

Ինքնասպանության փորձ կատարած դատապարտյալը տարածել էր իր ծանոթ կնոջ մերկ լուսանկարները՝ հասցնելով ինքնասպանության

Մայիսի 2 և 3-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 37-ամյա դատապարտյալի կողմից ինքնասպանության փորձ է կատարվել, այս փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

Փաստինֆո-ի տեղեկություններով, դատապարտյալը մայիսի 2-ին ինքնավնասում է կատարել ոտնաթաթերը փայտյա նստարանին գամելու եղանակով, սակայն այս դեպքից ժամեր անց ինչպես նաև մայիսի 3-ին նա փորձել է խցում սավանով կախվել:

Բարեբախտաբար ՔԿՀ- աշխատակիցների կողմից կանխվել է դատապարտյալի ինքնասպանության փորձը:

Հետաքրքիրն այն է, որ այս դատապարտյալն անազատության մեջ է հայտնվել՝ սոցիալական ցանցում ծանոթացած մի կնոջը ինքնասպանության փորձի հասցնելու համար, սակայն մինչ այդ նա ևս դատապարտված է եղել:

Գ.Մելքոնյանը առաջին անգամ դատապարտվել է 2012 թվականին՝ հինգ տարի ժամկետով ազատազրկման, սակայն անազատության մեջ գտնվելու ընթացքում հասցրել է կրկին իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել:

Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ժամանակ նա «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցով ծանոթացել է մի կնոջ հետ, մտերմացել են, խոստացել է ամսունանալ նրա հետ:

Դատապարտյալի և կնոջ շփումը եղել է ինչպես հեռախոսազանգերի այնպես էլ «Սկայպ» ծրագրի միջոցով:

Այդ ընթացքում որպես սիրո ապացույց սոցցանցով ծանոթացած կնոջից խնդրել է իր մերկ լուսանկարներն ուղարկել, այս ամենին հաջորդել է գումարի պահանջ, որով պետք է մարեր ՔԿՀ-ում ունցած պարտքը, սակայն կինը մերժել է պահանջված գումարը տալ:

Դատապարտյալն էլ «գործի է անցել» և սպառնացել է, թե կհարապարակի նրա մերկ լուսանկարները՝ ասելով, որ դրանք կուղարկի նրա քրոջ ամուսնուն, ինչպես նաև այլ անձանց:

Կինը դադարել է շփվել նրա հետ, սակայն սպառնալիքներ պարունակող հաղորդագրությունները շարունակվել են, բացի այդ դատապարտյալն այդ մերկ լուսանկարներով «Օդնոկլասսնիկի» կայքում էջ է բացել և ընկերության հայտ ուղարկել կնոջ որդուն՝ այդկերպ վարկաբեկելով մորը որդու առաջ:

Այս ամենից հետո կինը գտնվելով հոգեկան խիստ լարված վիճակում, մտավախություն ունենալով, որ դատապարտյալ նախկին ընկերը կարող է իրականացնել ողջ սպառնալիքները, ստեղծված իրավիճակից այլ ելք չտեսնելով, ինքնասպանության փորձ է կատարել խմելով 40 հաբ և 1 ամբողջ սրվակ «Վալերիանայի» հեղուկ:

Բարեբախտաբար նրան շուտ են տեղափոխել հիվանդանոց և համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել:

Առաջադրված մեղադրանքում դատապարտյալը իրեն մեղավոր չի ճանաչել և հերքել է, թե կնոջից գումար է պահանջել, ավելին հայտնել է, թե տուժողը հագուստ և սնունդ իր կամքով է ուղարկել իրեն ՔԿՀ, ինքը նրանից ոչ մի բան չի ուզել:

Բացի այդ հայտնել է, թե ինքը չի ցանկացել, որ նա ինքնասպանություն կատարի, իր մտքով չի էլ անցել, որ կարող է ինքնսպան լինի:

Ինչ վերաբերում է մերկ լուսանկանրներին, ապա դատապարտյալը հայտնել է, թե իբր որոշ ժամանակ շփվելուց հետո, ինքն այլևս չի ցանկացել շփվել կնոջ հետ և վերջինս էլ իր կամքով մերկ լուսանկարներ է ուղարկել, իսկ իր կողմից այդ մերկ լուսանկարները հրապարակելու սպառնալիք տալու նպատակը եղել է այն, որ իրեն այլևս չանհանգստացնի:

Այսպիսով, 2015 թվականի մայիսին դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդածի 1-ին մասով նրան մեղավոր ճանաչելով դատապարտել է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն 2012 թվականի դատավճռով նշանակված ազատազրկման ձևով չկրած պատժի մասը՝ 1 տարի 6 ամիսը ևս գումարվել է և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի ժամկետով ազատազրկում:

Այս խորագրի վերջին նյութերը