Լրահոս

13.05.2017 11:41


Թաիրով գյուղում այրվել է չգործող կաթսայատան տանիքը

Թաիրով գյուղում այրվել է չգործող կաթսայատան տանիքը

Մայիսի 12-ին, ժամը 20:50-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում այրվում է չգործող կաթսայատան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում գտնվող խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:18-ին, մարվել՝ 21:31-ին:

Այրվել են խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (12 քմ), ներսում կուտակված վառելափայտ (2 խմ) և ստվարաթուղթ (3 խմ):

Այս խորագրի վերջին նյութերը